Արա, ի՜նչ պրիմիտիվ են բայց էս մեր վայ ընդդիմադիրները՝ «հրաշալի քառյակի» ճամբարներից: Լրիվ բոց են, լուրջ եմ ասում: Սերժը մի բան հայտարարում ա, միանգամից իրանց են վերագրում, կառավարությունը մի բան հայտարարում ա, միանգամից իրանց են վերագրում... սենց գնա, եթե ինչ-որ մեկը փողոցում, ասենք, մի 100 դոլար գտնի, էլի «Հրաշալի քառյակի» պայքարին են վերագրելու...
Մարդ լինի՝ հարցնի դրանց, թե այ խեղկատակներ, էդ ի՞նչ եք արել, որ մի հատ էլ ձեր գործոնից վախենային ու ձեր ուզածով շարժվեին: Վերցնենք Սերժի այսօրվա հայտարարությունը. մարդը քաղաքական ժեստ ա անում, թե բա եկեք գլուխ-գլխի տանք, համագործակցության եզրեր գտնենք, որ էս ճահճից դուրս գանք, իսկ սրանք ի՞նչ...
Սրանք, մի 5-հազարհոգանոց ցույց անելուց հետո նենց են տպավորվել, որ քիչ ա մնում հայտարարեն, որ դինոզավրերն էլ իրենց համագործակցության ահից են մեռել: Տղերք ջան, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ ու «Ժառանգության» հետևորդներ ու ներկայացուցիչներ ջան, ձեր արևին ղուրբան, եկեք թացը չորի հետ չխառնենք էլի ու հասկանանք հետևյալ բաները՝
- ՀՀԿ-ին չսիրելը չի նշանակում ձեզ սիրել.
- Ընդդիմադիր տրամադրություններ ունենալը չի նշանակում ընդդիմադիր կուսակցության անդամ կամ համակրող լինել.
- Ձեզանից առնվազն երեքը ժամանակին ապացուցել են, որ ոչ մի բանով ավելի լավը չեն, քան ՀՀԿ-ն կամ ՕԵԿ-ը.
- 5000-հոգանոց միտինգը՝ միտինգ ա, անգամ հանրահավաք չի, ու էդքան մարդ ազատության հրապարակում կարա ցանկացած հայտնի երգիչ հավաքի, եթե տուսովկեն ձրի լինի.
- Դուք սկի իրար հետ չեք կարողանում պայմանավորվեք առաջնորդների մակարդակով համատեղ հանդիպման մասին, ինչի՞ պետք ա երկրի դե ֆակտո միանձնյա առաջնորդը վախենա կանյաչնիներում թաքուն փսփսացողների թայֆից.
- Դուք ինքներդ միավորված եք ոչ թե գաղափարական հիմքերով, այլ զուտ լոկալ ու ժամանակային խնդիրներով (կառավարության փոփոխություն, նախարարական ու այլ պաշտոնների ակնկալիքներ, պոպուլիզմ), և բավական է, որ այդ միավորող կապերը լուծվեն, դուք կկորցնեք Ձեր միասնականությունը.
- Ձեր միտինգ-տուսովկեքին կարա 5000 մարդ գա, բայց հանուն ձեզ միտինգի տուսովկեքի 500 մարդ էլ չի գտնվի, որ կհամաձայնի վտանգել իր կյանքը, առողջությունն ու ազատությունը:
Նենց որ, տղերք ջան, բերեք մի տուֆտեք էլի, միակ բանը, որ ձեզանից կախված ա, էդ ձեր ապագա հեռանկարներն ա: Հիմա շանս ունեք դառնալու քաղաքակիրթ ու ադեկվատ ընդդիմություն, բայց դրանից ոչ ավել: Դուք ոչ չէգևարաների միություններ եք, ոչ էլ լենինների հավաքածու, դուք ուղղակի քաղաքական միավորներ եք, որոնք կարող են դրական դերակատարություն ունենալ, կամ էլ չունենալ, իսկ ունենալու համար պետք է հրաժարվել քաղաքական էրոտիկ ֆանտազիաներից ու զբաղվել ռեալ պոլիտիկով: