Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանը չունի վարչապետ, և սկսվել են խոսակցություններ պտտվել տարբեր անձանց շուրջ, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը: Իհարկե, սա նորմալ է, բայց աննորմալ է այն, որ բոլորը խոսում են ապագա վարչապետի քաղաքական իմաստով հարմար թեկնածու լինելու մասին, թե ով ում բարեկամն է կամ համախոհը, մոռանում ենք, որ Հայաստանը գտնվում է սոցիալ-տնտեսական շատ վատ վիճակում և պետք է մարդ, ով կկարողանա համախմբել առողջ ուժերին ու տնտեսություն վերականգնել, պետք է մարդ, ով տեղն եկած պահին խիստ կլինի ու իր ասածները նախարարները գետնով չեն տա: Հարգելիներս, երկիրը փրկելու խնդիր կա, իսկ դուք ընկել եք նեղ անձնական շահերի ու հաշվարկների հետևից, ի՞նչ է, կարծում եք քաղաքական հարմարավետության սկզբունքով ընտրված ապագա վարչապետին չեն «գառլախելու» երկու երեք ամիս հետ: Իհարկե անելու են ու անելու են ավելի դաժան ձևերով: Հայրենասիրության դրսևորման իսկական պահ է սա, կարևորը ԵՐԿԻՐՆ Է, մնացածը երկրորդական բաներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել