ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն բացառել վերադարձը կոալիցիա, իհարկե, որոշ պայմանների բավարարման դեպքում...
Այսպիսով, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի ԲՀԿ-ի քիմքին ու քաղաքական ճաշակին համապատասխանող վարչապետ, Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը ոչ մի խնդիր չի ունենա վերադառնալ կոալիցիա, իհարկե, աչքի առաջ ունենալով նաեւ մի քանի նախարարական պորտֆելները: Հիմա, որպես վարչապետի հիմնական թեկնածու, շրջանառվում է Հովիկ Աբրահմյանի անունը: Դա ԱԺ նախագահի մանկության երազանքն է, իսկ ԲՀԿ-ի համար՝ լավագույն տարբերակը: Այնպես որ, ԲՀԿ-ի՝ դարձ ի շրջանս կոալիցիան, խիստ հավանական է:
Մի քիչ այլ է ՀՅԴ-ի պարագան. Սերժ Սարգսյանը դժվար թե ամբողջությամբ բավարարի հին ընկերների բոլոր նախապայմանները: Բայց սա չի նշանակում, որ, ցանկության պարագայում, ՀՅԴ-ն ինչ-որ հիմնավորումներ չի գտնի կոալիցիայի գիրկ վերադառնալու համար. «դեմ ըլլալով կողմ ըլլալը» հո պատահական խոսք ու հանաք մասխարություն չէ: