1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ ռուսերենը պետք է պահպանի տարածաշրջանային լեզվի կարգավիճակը: Այս մասին գրում է Interfax-ը:

«Նախկին իշխանությունների ընդունած տարածաշրջանային լեզուների մասին օրենքը, իմ կարծիքով, ապահովում է երկրի արևելյան և արևմտյան մասերի միջև այն հավասարակշռությունը, որը ձեռք է բերվել, և որը պետք է պահպանել»,- հայտարարել է նա Դոնեցկում:

Նախկին վարչապետն ընդգծել է, որ ինքն օրենքը չեղյալ հայտարարելուն կողմնակից չէ:

Քաղաքական գործիչը նաև խոստացել է ջանքեր չխնայել այն բանի համար, որ ուկրաինացիներն իրենք մեկ անքակտելի ժողովուրդ զգան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել