1in.am-ը գրում է.

Ռուսաստանի մատակարարած գազի դիմաց կուտակված Ուկրաինայի պարտքերի խնդիրը պետք է լուծվի: Դա լրագրողների հետ զրույցում փաստել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: 
«Պարտքերի հետ կապված իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել: Մենք գազը անվճար չենք կարող մատակարարել: Այդ պատճառով էլ հարկավոր է մարել պարտքերը: Եվ պետք է հարյուր տոկոսով վճարել ընթացիկ գումարները»,- Միլլերի խոսքերն է մեջբերում ITAR-TASS-ը: 

Նրա խոսքերով՝ գազի մատակարարման պարտքերը ամսեամիս ավելանում են, իսկ վճարումները, որոնք նախկինում 50% էին կազմում, այսօր հասել են 20%-ի:

Արդյունքում՝ «Ուկրաինայի պարտքը մինչև տարեվերջ կավելանա 5,6 միլիարդ դոլարով: Դա հսկայական գումար է, իսկ «Գազպրոմի» համար զգալի բացասական արդյունք»,- ասել է Միլլերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել