1in.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեան Ռիգայում նիստի ժամանակ որոշում է ընդունել Ռուսաստանի խորհրդարանի հետ համագործակցության դադարեցման մասին: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ԽԱ նախագահ Հյու Բեյլիին:

Վերոնշյալ որոշումն ընդունվել է Ուկրաինայի դրության և այդ հարցով Ռուսաստանի պետդումայի դիրքորոշման պատճառով:

Որոշում է ընդունվել արգելել Ռուսաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին մասնակցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի միջոցառումներին:

«ՆԱՏՕ-ի ԽԱ աշխատանքներում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությունն արգելված է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել Ուկրաինայի դրությունը: Պաշտոնական համագործակությունը դադարեցված է»,- լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ ԽԱ-ում Լատվիայի պատվիրակության նախագահ Օյարս Կալնինշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել