Քաղաքագետ. Վարչապետի հրաժարականի հետ կապված և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը կարող են ունենալ բարձր տրամադրությունPanorama.am-ը գրում է.

«Վարչապետի հրաժարականի հետ կապված և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, որոշ իմաստով,  կարող են ունենալ բարձր տրամադրություն: Ընդդիմության պարագայում դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ահա, տեսե՛ք, վերջին տարիների մեր պայքարը հասել է արդյունքի: Իշխանությունը կարող է ուրախ լինել, որ ինչ-որ մի հարված է հասցվել ընդդիմության պոտենցիալ միասնականությանը»,-  անդրադառնալով ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին` Panorama.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Խոսելով վարչապետի հրաժարականի հնարավոր հետևանքների մասին՝ քաղաքագետը նկատեց, որ ստեղված քաղաքական իրավիճակում և Ազգային Ժողովում ՀՀԿ մեծամասնությամբ պայմանավորված՝ իշխանությունը կամ կշարունակի նույն քաղաքականությունը՝ առաջադրելով միայն իշխող կուսակցության համար ընդունելի վարչապետի թեկնածություն, կամ կիրականացնի «համաձայնողական քաղաքականություն», վարչապետ կնշանակվի նաև ընդդիմության համար ընդունելի անձ և կվերանայի կառավարության ձևավորման սկզբունքները, այսինքն` կառավարության մեջ կներառվեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել