1in.am-ը գրում է.
Ուկրաինայի իշխանությունները մտադիր են դադարեցնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման:
Նրա խոսքով՝ չի կարելի Ռուսաստանի համար թողարկել արտադրանք, որն այնուհետև կարող է ուղղվել Ուկրաինայի դեմ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Այնուհանդերձ, նա խոստովանել է՝ քանի որ Ուկրաինայում աշխատում են բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք Ռուսաստան արտահանվող ռազմական արտադրանք են թողարկում, նման համագործակցության կտրուկ դադարեցումը կհանգեցնի ուկրաինական տնտեսության համար լուրջ կորուստների: Որպեսզի նման բան տեղի չունենա, ներկայում փնտրվում են այլ շուկաներ:
Մասնավորապես, կառավարությունը մտադիր է վերաուղղել արտահանումն արևելյան շուկաներ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_262958.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



