Երկրորդ օրն է՝ հայաստանյան հասարակությունը, անկախ դիրքից կամ պաշտոնից, քննարկում է Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը: 
Ըստ իս, քանի որ փաստաթուղթը իրավական է, պետք է դրա վերաբերյալ արտահայտվեն, նախ և առաջ, իրավաբանները և հանրությանը մատչելի ձևով ներկայացնեն այդ որոշման հիմնական մասերը:
Որից հետո միայն հնարավոր կլինի հիմնավոր գնահատական տալ տեղի ունեցածին: 
Ինչ վերաբերում է այս հարցի քաղաքական մասին, ապա այս դեպքում պետք է հենվել զուտ տրամաբանության վրա:
Ո՞վ շահեց որոշումից, և ո՞ւմ շահը պաշտպանեց Գագիկ Հարությունյանը:
Այս հարցերին պատասխանելու համար պետք է խնդրին նայել Սերժ Սարգսյանի դիտանկյունից: ՈՒրեմն՝ նրա խնդիրը ժողովրդից անօրինական ձևով հավաքված փողերը պահելն էր և այդ գումարներից հետագայում էլ չզրկվելը: Այս պահին ՍԴ-ն, ի դեմս Գագիկ Հարությունյանի, այդ գործառույթը հրաշալի կատարեց՝ գնդակը նետելով ՀՀԿ-ի և կառավարության դաշտ:
Ուստի երեկվա որոշումը բխում էր Սերժ Սարգսյանի և յուր վարչապետի շահերից:
Այսօր սա է իրողությունը, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել