Ի՞նչ կատարվեց Ուկրաինայում:
Իրականում Արևմուտքին Ուկրաինան հետաքրքիր էր հենց Ղրիմով և այդ ամենը բացահայտ արվեց ուկրաինացի ազգայնականների ձեռքով` հակառուսական հողի վրա:
Դա նախագահի լեգիտիմության հարց չէր, դա նույնիսկ տնտեսական հարց էլ չէր, քանի որ Յանուկովիչի լեգիտիմությունը բոլորն էին ընդունում, իսկ ֆինանսական էլ` Ռուսաստանը խոստացավ գազի գինը իջեցնել և միլիարդների վարկ տալ:
Եվ այսօր էլ, երբ Ուկրաինան արդեն Եվրոպայի ձեռքում է, հիմնական փաստաթղթերը, որ ստորագրել են, կրում են դեկլարատիվ բնույթ և չեն շտապում գումար տալ՝ շատ լավ հասկանալով, որ Ուկրաինան իրենց համար բեռ է և պահանջելու է մշտական ներդրումներ: Դրա համար էլ Արևմուտքը Ուկրաինայի ներքին քաղաքական և տնտեսական խնդիրները թողած, ամբողջ ուշադրությունը սևեռել է իր բուն նպատակի` Ղրիմի վրա:
Իսկ այ Ղրիմը, մասնավորապես Սևաստոպոլի ռազմական նավահանգիստը, դա համաշխարհային նշանակություն ունի:
Ռուսաստանը, շատ լավ հասկանալով դա, լուծեց իր խնդիրը: Ռուսաստանի համար չունենալ Սևաստոպոլի ռազմական նավահանգիստը, հավասարազոր էր չունենալ նավատորմ Սև ծովում և կիսաբաց թողնել արևմտյան դարպասները Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ:
Ինչ մնում է, թե ինչ էր կատարվում բուն Ղրիմում, ես գիտեմ այնքանով, որ դեռ 2006 թվականից գնում եմ Ղրիմ բուժման և շատ եմ շփվել տեղաբնիկների հետ:
Թուրքիան էլ նպատակ ուներ Ղրիմը իրենը դարձնել և դա չէր թաքցնում: Շատ ակտիվ ֆինանսավորում էր Ղրիմի թաթարներին, կրոնական կենտրոններ բացում, դպրոցներ բացում և անջատողական մթնոլորտ սերմանում: Այն աստիճան էր հասել, որ 2008-9 թվականներին Ղրիմի հատուկ ծառայությունների գործողությունների շնորհիվ սաստեցին թաթարներին և հանդարտեցրին: Այսօր էլ Ղրիմի շատ թաթարներ Թուրքիայի ֆինանսավորմամբ կռվում են Սիրիայում և դա բոլորը գիտեն: Թուրքիային զսպող միակ ուժը դա Ռուսաստանն էր, թե չէ վաղուց Ղրիմը վերցրել էր Ուկրաինայից:
Ուկրաինան վաղուց Ղրիմի տերը չէր և, հասկանալով դա, հանձնել էր Ռուսաստանին: Եվ երբ իշխանության եկած ծայրահեղականները հայտարարեցին, որ ռեգիոններն էլ են կարգի բերելու, դա ազդակ էր, որ Ռուսաստանը գործողությունների անցնի:
Ղրիմում բացի օֆիցիալ փաստաթղթերը, մնացածը ամբողջովին վաղուց ռուսական էր: Հաղորդակցման լեզուն` ռուսերեն, ռուսախոս ազգաբնակչության գերակշիռ մասը՝ ռուսներ, ներդրումների 70-80%` Ռուսաստանից, զբոսաշրջությունից եկող գումարների գերակշիռ մասը` Ռուսաստանից, նույնիսկ առողջարաններ կան, որ Մոսկվայից էին ֆինանսավորում:
Այսքանից հետո խնդիր չէր հանրաքվեի դրական արդյունքը:
Այս ամենը բոլորն են հասկանում և Արևմուտքի նման պահվածքն էլ միայն նրա համար է, որ իր ձախողումից հետո ուզում է ինչ-որ ձև ինքնադրսևորվի: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն էլ հիմնականում դեկլարատիվ են:
Ռուսաստանին ես չեմ մեղադրում, քանի որ ինքը գործում է իր պետական և անվտանգության շահերից ելնելով:
Ես մեղադրում եմ մեր իշխանություններին, որ հանուն սեփական անվտանգության և հարստացման ստորացնում են մեր երկիրը ու զրոյի են հավասարեցնել պետական անվտանգությունը և ինքնիշխանությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/657206117684080
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել