Էս մեր այլընտրանքային ջահելները լրիվ դերի մեջ են մտել, հա՞ ժողովուրդ: Ինչեր են խոսում, ինչեր են հայտարարում: Էսօր իմանում եմ, որ պրն ճամբարափոխ կապուտաչյա Վահան Բաբայանը անգամ սպառնացել է իշխանություններին, որ եթե ԱԺ-ում քվեարկության միջոցով չհաջողվի անվստահություն հայտնել Կառավարությանը, ապա մեջբերում եմ. «Իշխանությունները չեն կարող խուսափել բարիկադներից, ցնցումներից ու անիմաստ թշնամանքից»: Երևում ա մեր Վահանչոն Մայդանի տպավորության տակ ա մնացել, իրան էլ մեծն հեղափոխական ա երևակայել... Տղա ջան, Հայաստանը՝ Ուկրաինա չէ, Երևանը՝ Կիև, դու էլ՝ Յարոշի կամ Տիմոշենկոյի թիմից չես, այլ ընդամենը ԲՀԿ-ից:
Այն փաստը, որ քո մի երկու երիտմանկլավիկ ամիսներ շարունակ կոմայգում սուտի ակտիվությամբ են զբաղված, դեռ չի նշանակում, որ ժողովրդական լայն զանգվածներ քո հետևից կգնան ու բարիկադների վրա կելնեն՝ քո հորդորով: Ուշքի արի: Ասեմ ավելին, պատրաստ եմ գրազ գալ 10 դոլարի վրա, որ էս ալիքը շուտով կնստի, թալանչիները պայմանավորվածության կգան կերակրատաշտի մոտ իրենց տեղերի հարցում ու էլի կշարունակեն նույն ձևով թալանել: Իսկ այ, որ Վահանչոն թքելու ա, դա կարամ հաստատ ասեմ: Չգիտեմ ոնց, բայց հաստատ թքելու ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել