Էս ԲՀԿ-ն իրոք վերջն ա, սրանց նման անհետևողական ու անսկզբունքային ուժ դժվար ա մտածել: Էն ա որ իրանց տվել են պոպուլիզմի, ընդ որում, անտաղանդ, տապոռնի պոպուլիզմի, որը տեղացնում են մեր գիտակցությունների վրա՝ բոլոր ուղղություններից:
Նկարներում՝ Գառնու մշակույթի տունն է, որը չերնոբիլյան ինչ-որ լքված շինություն է հիշեցնում... լավ, կարելի ա ուղղակի մեղքը բարդել երկրի աղքատ կացության ու մարզերի անմխիթար վիճակի վրա, բայց...
Բայց նույն Գառնու ԲՀԿ-ական գյուղապետը ոչ վաղ անցյալում իր շապիկն էր ճղում հանուն Հայաստանի մշակույթի, երբ ինչ-որ սրճարան էին ուզում կառուցել տաճարի հարևանությամբ, ու եթե ես սա դեռ որևէ կերպ կարող եմ ընկալել, ապա չեմ կարողանում ընկալել, թե այդ ինչպե՞ս է, որ մեր հարգարժան ԲՀԿ-ական ակտիվիստները՝ մարդ ա 8 կամերա ձեռքները վերցրած, ֆռֆռում են մարզերի մշակույթի տներով, նկարում են ոչ պակաս անմխիթար վիճակում գտնվող մշակույթի տները ու, տեղադրելով համացանցում, կոկորդիլոսի արցունքներ են թափում:
Պարոնայք, ձեր աչքի գերանն էլ չէ, ՏԷՑ-ի տրուբեն հանեք, ձեր իսկ կիքսերը մի հատ հղկեք, նոր անցեք Հայաստանի մասշտաբներով անարդարության դեմ պայքարելուն: Առավել ևս, նշված օրինակում գործ ունենք Կոտայքի մարզի Գառնի գյուղի հետ... մենակ թե մի ասեք, որ առյուծ արքան չէր կարա մի երկու հազար դոլար տրամադրեր, որպեսզի իր քթի տակ նման բան չլիներ:
Ու վատն էն ա, որ ամեն նման դրվագով ԲՀԿ-ն վարկաբեկում ա ցանկացած տեսակի պայքար, որովհետև վաղը, երբ իրոք մաքուր ձեռքերով ու նպատակներով ինչ-որ մի ուժ փորձի պայքարել հանուն արդարության, նրան չեն վստահելու, որովհետև ունեն դառը փորձ՝ նման պայքարողների հետ կապված:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել