Գիտե՞ք, ինչքան էլ չսիրեմ ՀՀԿ-ն ու անձամբ Աշոտյանին, բայց չեմ կարող հերքել այն, որ այս հարց-պատասխանի ժամանակ ուղղակի թիակների վրա պառկեցրեց մեր այլընտրանքայիններին: Ընդհանրապես, ՀՀԿ-ականների ցինիզմին կարող է գերազանցել միայն ԲՀԿ-ականների պոպուլիզմը, որն այն աստիճան պաթոսային ու ֆեյք է, որ նույն ՀՀԿ-ական Աշոտյանը մի քանի նախադասությունով 10:0 արեց Էնֆիաջյանին էլ, Նաիրա Զոհրաբյանին էլ:
Ճիշտ ա ասում Աշոտյանը, երբ ասում ա, որ ԱԺ-ն բազառի տեղ են սարքել ու ճիշտ ա ասում, որ դրա մեջ պակաս մեղավոր չեն ընդդիմադիրները (համենայն դեպս շմայսավայել չաթլախային բառապաշար տեսանք` ով կիրառեց):
Ճիշտ ա ասում Աշոտյանը, երբ ասում ա, որ անմեղ գառի պես գալիս նստում են, ձեն չեն անում ու (Աշոտյանը սրա մասին չասեց, բայց դե տեսնում ենք), քանի դեռ տեսախցիկներ չկան, կամ ռեզոնանսային թեմա չէ, լավ էլ քվեարկում են այնպիսի օրինագծերի օգտին, որոնք հանրային շահից չեն բխում, իսկ հետո մտնում են ֆեյսբուք ու հարայ-հուրույները դնում:
Իրոք, արդեն ամոթ է ու իրոք հաստատվում եմ իմ այն համոզման մեջ, որ ՀՀԿ-ն իրեն պահում է հենց այս կերպ, որովհետև իրա հակակշիռ հանդիսացող ուժերն են դրա համար բոլոր նախադրյալները ստեղծում, իսկ մենք՝ միամիտներս, ամեն անգամ կուլ ենք տալիս այդ խայծը: