Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի հետ հարաբերությունները վատացնելով՝ մենք միայն տնտեսապես տուժելու ենք և հենց հիմա էլ տուժում ենք: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ նշելով, որ եթե մինչ այժմ մետաղը ներկրում էինք Ուկրաինայից, ապա հարաբերությունների խզման հետևանքով ներկրելու ենք Ռուսաստանից:

«Եթե հատկապես՝ մետաղը Ռուսաստանից բերենք,ավելի թանկ է լինելու, ավելի հեռու է, այդ պատճառով էլ մեր տնտեսությունը կտուժի»,-ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով. «Եթե մարգարին, շոկոլադ, ծխախոտ կամ արևածաղկի ձեթ ենք բերում Ուկրաինայից, կարելի է այլընտրանք գտնել, դրանք բերել Ռուսաստանից, այդտեղ չենք տուժի, բայց մետաղների հարցում հաստատ տուժելու ենք, քանի որ երկար ժամանակ է պահանջվելու ներմուծման համար: Ուկրաինան շատ հարմար էր իր դիրքի առումով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել