Panorama.am-ը գրում է.
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին երկու նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի ղեկավարին, որում Թուրքիայի կառավարությանը կրկին մեղադրել է ահաբեկիչներին և «Ալ-Կաիդայի» հետ առնչություն ունեցող խմբավորումներին աջակցելու մեջ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետականSANA գործակալությունը:
«Մարտի 21-ին ահաբեկչական «Ջաբհաթ Ալ-Նուսրա» և «Իսլամի բանակ» խմբավորումները Թուրքիայի տարածքից ներթանացել են Սիրիա ու հարձակվել սահմանակից Քեսաբ քաղաքի վրա: Թուրքիայի բանակը ծածկել է այս ահաբեկչական հարձակումները և նրանց ցուցաբերել լոգիստիկ ու ռազմական օգնություն»,-ասվում է Ջաֆարիի նամակում:
Նրա խոսքով, Թուրքիայի այս դիրքորոշումը ցույց է տալիս տարածաշրջանում ահաբեկչությանը աջակցելու նրա շարունակական գործողությունները, ինչը խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ բանաձևերը և երկրների միջև բարեկամական հարաբերությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



