ՌԴ-ի պատասխանն իր նկատմամբ կիրառվող սանկցիաներին կարող է ավելի քան «դաժան» լինել;)
ՌԴ-ն կոչ է անում իր քաղաքացիներին ճանապարհորդել առավելապես այն երկրներ, որոնք կողմ են եղել Ղրիմի ՌԴ-ին միացմանը, կամ առնվազն դեմ չեն եղել և ստեղծում է լավագույն պայմաններ դա իրականացնելու համար, և հնարավորինս քիչ ճանապարհորդել Եվրոպական այն երկրներ, որոնք իրենց նկատմամբ սանկցիաներ են կիրառում:
Եթե անգամ ռուս տուրիստների, որոնք աշխարհում ամենաշատ ճանապարհդող և ամենաշատ ծախսողն են, հոսքը թեկուզ 20 տոկոսով դեպի Եվրոպական երկրներ պակասի, դա մեծ հարված կլինի Եվրոպական մի շարք տերությունների տնտեսությանը:
Ռուս տուրիստներն էլ գոհ կմնան, եթե Արգենտինա, Հնդկաստան, Չինաստան, Կուբա, Մեքսիկա, և ինչու ոչ Հայաստան ճանապարհորդելու համար արտոնյալ պայմաններ ունենան:
Հ.Գ. Աբրամովիչն էլ կարող է Չելսին վաճառել:)))