Այսպես.
Կարելի է առ ժամանակ հանգիստ լինել:
Սերժն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
Ուկրաինայի մասին մտքեը մի պահ թողնենք մի կողմ, դառնանք զրույցի Ղարաբաղյան բլոկին:
Արձանագրելու, որ գոնե այս պահին անհանգստանալու բան չկա:
Կարծես չկա:
Որովհետեւ ի տես համայն աշխարհի ու միջազգային հանրության, ինչն ըստ էության կարող է բխել նաեւ Ռուսաստանի շահերից, Սերժը «բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը»... ուշադիր... որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր` մյուս համանախագահների հետ համատեղ ջանքում` հարցի խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ:
Հ.Գ. Հասկացա՞ք, թե բացատրեմ:
Ասել է` Ղարաբաղի ռուսոֆիկացման խնդիր գոնե այս պահին չկա, որովհետեւ Ռուսաստանը միայնակ հանդես չի գալիս, այլ ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, որը այս պահին ստատուս-քվոն պահպանելու կողմնակից է:
Մնում է զրույցի առաջին մասում` ուկրաինական զարգացումների եւ Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցում նույնպես «ամպեր» չլինեն, ինչի թացն ու չորը հաղորդագրությունից առաձնապես լավ չի հասկացվում:
Բայց որ հեռախոսազրույցը եղել է հայաստանյան կողմի նախաձեռնությամբ, կարելի է կարծել` էդ մասով ոնց որ նույնպես պլստացել ենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/292233657598550?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել