Haynews.am-ը գրում է.
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին, այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի և Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ:
Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ խորհրդարանների միջև համագործակցության հարցերը` երկուստեք ընդգծելով փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Փոխըմբռնման մթնոլորտում զրուցակիցները կարևորել են խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում, համագործակցությունը միջազգային կառույցներում, փոխադարձ այցերը, շփումները, ինչը կարող է խթան հանդիսանալ ինչպես միջխորհրդարանական կապերի, այնպես էլ միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացման ու ամրապնդման համար:
Հովիկ Աբրահամյանը և Մոհամմադ Ահմադ Ալ Մուրը կարևոր են համարել նաև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացումը և խորացումը, անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1395239085
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել