Շուտով կայանալու է Եվրատեսիլը:
Ինչպես ամեն տարի՝ մեր երգարվեստի ներկայացուցիչները լավ էին պատրաստվել հայաստանյան նախընտրական փուլերին:
Կայացած քվեարկության արդյունքում Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչն այս տարի լինելու է ժողովրդի կողմից սիրված և հայտնի Արամ MP3-ը:
Վստահ եմ՝ Արամն այն շնորհալի երիտասարդներից է, ով իրեն վստահված պատվին մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում: Մեր երկիրն ավանդաբար լավ է մասնակցում եվրոպական երգարվեստի ամենամյա այս ստուգատեսին, և բոլորս մեծ հպարտություն ենք զգում, երբ Հայաստանի եռագույնը ծածանվում է Եվրոպայի երգարվեստի թիվ մեկ միջոցառման ժամանակ:
Միասնական ոգևորենք մեր ներկայացուցչին և մաղթենք հաջողություն՝ մայիսի 6-ին և 8-ին նախատեսված մրցութային համերգներին:
Մեր երկիրն ունի դրա լուրջ հավակնությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=637246739678840&set=np.27638544.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել