Այն, որ ԵՄ մի շարք երկրներից սպասվում են Ղրիմի հանրաքվեի անօրինական ճանաչելուն, հասկանալի է, քանի որ ԵՄ-ն երեկ արդեն հայտարարեց այդ մասին, որ չի ճանաչելու Ղրիմի հանրաքվեն:
Այսօր արդեն նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Իտալիայի Արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին՝ նշելով, որ հանրաքվեն լեգիտիմ չէ:
Իսկ ԼԵԳԻՏԻ՞Մ է, արդյոք, Վենետիկի հանրաքվեն: Այդ մասին պարոն Մոգերինին լռում է:
Լավ կլինի նաև դրա մասին բարձրաձայնել:
Բրիտանիայից դեռ հայտարարություն չկա, քանզի նրանք էլ ունեն Շոտլանդիայի խնդիր: Չնայած չգիտենք, հնարավոր է նաև Բրիտանիան էլ Ղրիմի պահով հայտարարություն անի, քանզի եվրոպական կրկնակի ստանդարտները ենթադրում են իրենց աչքի գերանը չտեսնել տալու և ուրիշի աչքի փուշը երեսով տալու սովորություն:
Կրկնում եմ հարցս.
ՂՐԻՄԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ: