Ողջ Ֆեյսբուքը հիմա բոցեր ա անում Արթուր Բաղդասարյանի ու իր ա՝ Թվիթերում գրանցվելու մասին, քննարկում ա նրա դարակազմիկ առաջին թվիթերյան գրառումը, որում մասնավորապես ԱԽՔ ապերը ասել ա.

«70-ից ավել կուսակցություններից պետք է մնան նրանք, որոնք մասնակցում են քաղաքական բոլոր գործընթացներին, այլապես նրանց գոյությունը անհասկանալի է»:

Բայց, ժողովուրդ ջան, փաստորեն սա ինքնախոստովանության ու ինքնախարազանման մի ձև է, որովհետև մեր մուրաբայածին մանդատների տիրակալի առաջ քաշած բանաձևում, այն է՝ «քաղաքական բոլոր գործընթացներին մասնակցող», առաջին հերթին չի տեղավորվում մեր սիրելի ՕԵԿ-ը, որը 2008-ից ի վեր միակ գործընթացը, որին կարում ա մասնակցի, դա ՀՀԿ-ի հրահանգով այս կամ այն կոճակին սեղմելն է՝ ԱԺ-ում քվերակությունների ժամանակ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել