Ուորլիքը չի բացառել այս ամսվա ընթացքում Սերժ-Ալիեւ հանդիպումը:
Թվում է` ոչ մի տեղից «ծագեց» այդ հանդիպումը, չնայած վերջին շրջանում նախապատրաստում էին նման մի բան, բայց որ այն տեղի է ունենալու ուկրաինական եւ Ղրիմի զարգացումների ֆոնին, արդեն շատ բան է նշանակում:
Ուորլիքին լրացնելու է գալիս Մամեդյարովի այսօրվա հայտարությունը, թե Ադրբեջանը պատրաստ է համապարփակ համաձայնագիր ստորագրել:
Ադրբեջանը միշտ էլ «պատրաստ» է եղել` իր ձեւով:
Իսկ մենք ասել ենք` եթե համաձայնեցված չէ ինչ-որ կետ, համաձայնեցված չէ` ոչինչ:
Ինչ կարող է սա նշանակել ամերիկյան այս «սպեշկան»:
ա/. ԱՄՆ-ը հասկացնում է, որ Մինսկի խումբը կենդանի է ու գործում է, ու Ղարաբաղի հարցում ոչինչ չի փոխվել:
բ/. Ոչ մի կերպ չի զիջելու իրենց դերքերն այնտեղ:
գ/. Համանման գործընթաց, ինչպիսին Ղիմիում է, անհնար է` Ղարաբաղի դեպքում:
դ/. Թույլ չեն տա որեւէ մեկը Ղարաբաղյան «ֆրոնտի» զարգացումներով փորձի շեղել իրենց ուշադրությունը Ղրիմից:
ե/. Մամեդյարովն էլ իր հերթին է հարկ համարում զգուշացնել բոլորին, որ Ղրիմի զարգացումներն իրենց համար «ասնավանի» չեն` Ղարաբաղի պահով ու այս պահին իրեք խաղում են ամերիկյան դաշտում:
Հ.Գ. Չի բացառվում, որ երկու նախագահների հանդպման ժամանակ ինչ-որ թուղթ դրվի սեղանին, բայց եւ`
Հանդիպումը կլինի լոկ հանդիպում:
Թուղթն էլ ոչինչ չասող թուղթ:
Ողջ խնդիրը պրոցեսի վրա ամերիկյան աջը պահելն է:
Ռուսաստանին անկանոն շարժումեր թույլ չտալու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/289508657871050?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել