Քաղաքակիրթ երկրներում մշտապես իրականացվում են տարատեսակ մոնիթորինգներ, որոնք նպատակ ունեն ցույց տալու այս կամ այն երկրի իրական տնտեսական, հասարակական և քաղաքական ձեռքբերումները կամ ձախողումները: Միջազգային ոչ կառավարական Համաշխարհային Արդարադատության նախագիծ կազմակերպությունը դեռևս 2010 թվականից իրականացնում է բազմապրոֆիլ հետազոտություն:
Նպատակն է պարզել, թե երկրներից որում օրենքի գերակայությունն ինչ մակարդակի վրա է գտնվում: Այսպիսով՝ վերոնշյալ կազմակերպության կողմից իրականացված հետազոտություններն իրականացնելիս հիմք է ընդունվել երկրներում իրականացվող մի շարք գործընթացների ցուցանիշները՝
1. Իշխանական ինստիտուտների սահմանափակումը.
2. Կաշառակերության բացակայությունը.
3. Անվտանգություն և կարգ ու կանոնը.
4. Հիմնական իրավունքների պաշտպանությունը.
5. Իշխանական ինստիտուտների աշխատանքի թափանցիկությունը.
6. Օրենքների պահպանումը.
7. Հասարակական արդարադատությունը.
8. Քրեական արդարադատությունը:
Հիմք ընդունելով վերոնշյալ ցուցանիշները՝ կազմվել է 99 երկրների ցանկ: Որպես կանոն` Հայաստանի Հանրապետությունը գրեթե բոլոր միջազգային դասակարգման սանդղակներ սահմանելիս ցավալիորեն արձանագրում է տխուր ցուցանիշներ: Սակայն վերջին ուսումնասիրությունը լուրջ տեղիք է տալիս մտածելու, որ ամեն ինչ շատ ավելի վատ է քան գիտենք:
Հայաստանն այս ցանկում անգամ չի ներառվել:
Փաստացի, համաձայն հեղինակավոր միջազգային կազմակերպության վերլուծության արդյունքների, մեր երկրի իրավական և արդարադատության համակարգն այն աստիճան անկատար է, որ նույնիսկ 99 երկրների ցանկում չի ներառվել:
Վտանգավոր ևս մեկ երևույթ. մեր տարածաշրջանում Հայաստանից բացի, ցանկում չկա միայն Ադրբեջանը, որը միջազգային հանրությանը հայտնի է իր տոտալիտար կառավարման համակարգով, ժողովրդավարության և օրենքի գերակայության գրեթե իսպառ բացակայությամբ:
Մենք կրկին առնչվում ենք միջազգային հանրության կողմից մեր կառավարությանը տրված անբավարար գնահատականին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/633252376744943?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել