Տեւական ժամանակ է, ինչ փորձում եմ հասկանալ. ԱՄՆ-Ռուսաստան խաղը մկանունքի ցուցադրությու՞ն է, թե համաշխարհային ուժային կենտրոնը, նույն ինքը` համաշխարհային կառավարությունը` հետ-առաջի սկզբունքով փորձում է խելքի բերել Ռուսաստանին ու ինչ-որ իքս պահի կարող է վերջինիս հետ պայմանավորվել, որովհետեւ խաղի այն կանոնները, որ գծվել են նրանց միջեւ, ուղղակի անհավասար են` մի այլ կերպ:
Փափուկ ուժի քաղտեխնոլոգիան, հասարակությունները ներսից պայթեցնելու նրբագեղ մաներան, որը որդեգրել է արեւմտյան «օբշեստվան»` երկրորդ համաշխարհայինից հետո, ուղղակի անհասկանալի են դարձնում ռուսաստանյան խաղի այն կանոնները, որոնցով Ռուսիան փորձում է վրա գալ այս խաղում ու... հաղթանակ կերտել Ղրիմում:
Զուր չէր աֆրոամերիացի Բարաք Օբաման ասում. Պուտինը մի ոտով քսան, մյուս ոտով քսանմեկերորդ դարում է:
Գնալով մտածում եմ` չեն պայմանավորվի նրանք:
Հ.Գ. Համոզմունքս էլ ամրապանդվում է նրանով, որ ոչ միայն Ջոն Քերին է վերջնագրային լեզվով այսօր խոսել Լավրովի հետ, այլ որ` Ուկրաինա ՆԱՏՕ-ական զորք մտցնելու «պովոդ» կա արդեն:
Հ.Գ. Այն է` ԱՄՆ հավատարիմ է ՆԱՏՕ-ի շրջանակներում եղած համաձայնություններին եւ պատրաստ է ապահովել Մերձբալթյան երկրների անվտանգությունը. հայտարարել է ԱՄՆ-ը:
Սա էլ քեզ` «վեսոմիյ պովոդ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/289136184574964?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել