ԵՄ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ կիրառվող շանտաժի գործիքների տեսականին: Էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է կասեցնել «Հարավային հոսանք» նախագծի շուրջ բանակցությունները, որը շատ ծանր հարված կլինի Ռուսաստանի՝ առանց այն էլ ռեցեսսիայի մեջ մտած տնտեսության համար, ինչպես նաև աշխարհաքաղաքական նկրտումներին:
Ի սկզբանե Ռուսաստանը մեծ հույսեր էր կապում այս նախագծի հետ, որովհետև բացի տնտեսական առավելություններից, այն թուլացնում էր Ռուսաստանի կախվածությունը Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգից և ձերբազատում իր սպառողների հետ հարաբերություններում Ուկրաինայի միջնորդական դերից, որի համար պարտավոր էր վճարել:
Այնինչ, ԵՄ-ն հիմա իրոք կարող է թույլ տալ իրեն նման քայլ, որովհետև այլևս Եվրոպայի համար ակտուալ չէ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի պես անվստահելի միջնորդի անվստահության հարցը, որովհետև իշխանության եկած ընդդիմադիրները առաջին խոշոր քայլերից մեկը, որ ուզում են անել, դա այդ գազատրանսպորտային ՈՂՋ համակարգը Cevron կորպորացիային ԱՆՎՃԱՐ տրամադրելն է՝ Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով, որի դիմաց Ուկրաինային կտրվի ֆինանսական աջակցություն՝ միլարդավոր դոլարների հասնող վարկի տեսքով:
Արդյունքում, Արևմուտքը արդեն ամբողջությամբ կվերահսկի գազատարների ցանցը ու հարավային հոսանքի սկզբունքային անհրաժեշտություն չի լինի, դեռ մի բան էլ ավելի էժանով գազը կներկրի՝ Ուկրաինայի տարածքով անցնող գազի տրանզիտի յուրացման հաշվին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/441357359331367?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել