Հայկական խաչ (Ծաղկած խաչ), քրիստոնեական խաչի յուրահատուկ տեսակ, որը օգտագործվում է Հայ Առաքելական եկեղեցու կողմից որպես քրիստոնեության խորհրդանիշ։ Այն տեղադրվում է հայկական եկեղեցիների գմբեթներին, փորագրվում խաչքարերին ու վանական համալիրների պատերին, պատկերվում խորանի վարագույրներին, հոգևորականների զգեստներին:

Սակայն պարզվում է Խաչի պատկերման վերաբերյալ կանոնները ոչ միայն չեն պահպանվում, այլև լկտիաբար խախտվում են: 
Քրիստոնեության խորհրդանիշ համարվող խաչը մոլի խաղերի, «ստրիպտիզ» ակումբների պատերին զարդարելը ուղղակիորեն սրբապղծություն է: 

Ինչի՞ հետևանք կարող է լինել այս նկարում պատկերված երևույթը: Մենք այնքան ենք սիրում խաչը, որ պատկերում ենք մոլի խաղատան կամ գիշերային ակումբի պատին, ինչը ոչ միայն չի խրախուսվում, այլ նաև մերժվում է Կտակարանում: 

Սա ո՞ւմ թերությունն է. եկեղեցո՞ւ, տվյալ անհատի՞, թե բոլորիս... 
Խնդրում և առաջարկում եմ պատկան մարմիններին հեռացնել տալ Խաչի պատկերը այդ հաստատության պատի վրայից: Այլապես հարց է առաջանում՝ մենք քրիստոնյա՞ ենք, թե իմիտացիա ենք անում, որ քրիստոնյա ենք ... 

Այս խաղատունը գտնվում է Երևանի հյուսիսային ավտոկայանի դիմաց:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել