France-Presse-ի փոխանցմամբ` ամերիկյան Truxton էսկադրոնային ականակիրը երեկ երեկոյան անցել է Բոսֆորի նեղուցով և մտել է Սև ծով, որին ուղեկցել է Թուրքիայի առափնյա պաշտպանության մոտորանավակը: Սևծովյան նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրեի կոնվենցիայի համաձայն` Սև ծովում ափ չունեցող երկրի ռազմանավերը նրա ջրերում չեն կարող գտնվել 21 օրից ավելի: Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ էսկադրոնային ականակիրը մասնակցելու է Ռումինիայի ու Բուլղարիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ պլանավորված զորավարժություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել