8 պատճառ, ըստ որի Ղրիմը պետք է միացվի Ռուսաստանին
1. Ղրիմի անկախությունը կարող է ևս մեկ անգամ նախադեպ հանդիսանալ ԼՂՀ-ի ճանաչման համար: Զարնմանալի չէ Ադրբեջանի և ադրբեջանական համայնքի բացարձակ թշնամական վերաբերմունքը Ղրիմի կարգավիճակի փոփոխությանը:
2. ՈՒկրիաինական УНА-УНСО շարժումը և մնացած աջ-ազգայնական շարժումները, որոնք եկել են իշխանության Ուկրաինայում, փաստացիորեն թշնամական վերաբերմունք ունեն ԼՀՂ-ի և ընդհանրապես հայերի նկատմամբ: Ղրիմում ուկարինացի ազգայնականների իշխանության վերականգնման դեպքում հնարավոր են հակահայկական քաղաքականության ուժեղացում:
3. Ուզենք թե չուզենք, Ռուսաստանը Հայաստանի ստրատեգիական դաշնակիցն է ի տարբերություն Ուկարինայի: Ստրատեգիական թշնամու պարտությունը կբերի ՀՀ դիրքերի թուլացմանը:
4. Ղրիմի բնակչության նշանակալի մասը հայեր են, որոնք իրենց մշակույթային կապերով ավելի մոտ են ռուսներին, նրանց ճնշող մեծամասնությունը չի խոսում ուկրաիներեն: Այնինչ ուկրաինական լեզվի նպատակաուղղված պարտադրումը կարող է հանգեցնել ղրիմահայերի փաստացի օտարմանը և մարգինալացմանը:
5. Ղրիմի ադրբեջանական և թաթարական համայքը դեմ են Ղրիմի անկախացմանը, քանի որ ունեն ընդգծված հակառուսական տրամադրություններ և փաստացիորեն վերահսկվում են Թուրքիայի կողմից:
6. Ղրիմի հայերը բնակչության 1.1%-ն են կազմում, մոտ 20.000 մարդ: Պատերազմական գործողությունների սկսման դեպքում նրանց կյանքը և գույքը վտանգի մեջ է լինելու, քանի որ նրանք կոնֆլիկտի փաստացիորեն առավել անպաշտպան կողմն են: Օրինական և լեգիտիմ ճանապարհով մարզի անկախացումը կամ միացումը Ռուսաստանին բռնությունների հնարավորությունը դարձնում է քիչ հավանական:
7. Ղրիմի անցումը Ռուսաստանին զգալիորեն կթուլացնի Թուրքիայի դիրքը Սև ծովում: Որքան թուլանա ՀՀ հիմնական հեռանկարային թշնամու դիրքերը տարածաշրջանում, այնքան ավելի լավ:
8. Ուկարինայի տնտեսական ճգնաժամը անկասկած իր առավելագույն ազդեցությունն է ունենալու դոտացիոն մարզերի վրա: Ղրիմը հանդիսանում է դոտացիոն մարզ, որի տնտեսությունը առանց ներդրումների դատապարտված է: Արևմուտքի ներդրումները և աջակցությունը չեն կարող լրացնել մարզի բյուջեյի բացը: ՄԻակ հնարավոր տարբերակը ՌԴ-ի կողմից՝ քաղաքական շահերից ելնելով ներդրումների կատարումն է: