ԱՄՆ-Ռուսաստան սառը պատերազմը կարծես տաքանում է: Իրականում այս երկու պետությունները համարվում են աշխարհի երկու գերտերություններ և բնական է, որ միշտ արտաքին քաղաքականության շրջանակներում հակասություններ կունենան: Մեզ համար լավագույն լուծում Ուկրաինայի պարագայում հնարավորինս շուտ հարցի խաղաղ կարգավորումն է, քանի որ Հայաստանը ընտրել է ՄՄ-ի ճանապարհը, և Ուկրաինայում խժդժությունները առաջինը հարված է հենց ՄՄ-ին, դրան գումարած ԱՄՆ-ն հայտարարել է ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին, սակայն դա ևս օգտակար չեղավ, և հիմա հակառակ Ռուսաստանին, Օբաման պատրաստվում է զորք մտցնել Սիրիա, ինչը մեր շահերին ընդհանրապես չի համապատասխանում: Մյուս կողմից էլ տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ուժեղացումը կհանգեցնի մեր հարևանների էլ ավելի անկախացմանը, այս առումով ևս մեր համար ձեռնտու չէ: Մի խոսքով, ուկրաինական ակտիվ գործողությունները ի նպաստ ՀՀ-ի չեն:



