Որոշ գնահատումներով, Ռուսաստանը կուժեղացնի ՄՄ մյուս երկրների, այդ թվում եւ Հայաստանի վրա ճնշումները, որպեսզի նրանք իր «տակից» չփախչեն:
Մանավանդ հիմա, երբ նա ունի Ղրիմի խնդիր, եւ պետք է «հավաքի» Ղրիմն իր տակ, նրա համար շատ կարևոր է, որ Հայաստանը եւս չփախչի:
Սերժը կարծես թե ստացել էր հնարավորություն` մասնակիորեն բալանսավորելու արտաքին քաղաքականությունը՝ արագընթաց ՄՄ գնալու ֆոնին:
Մարտի մեկի, հետո էլ կուտակայինի միտինգները կարող են «շարժել» Հայաստանը:
Դրա ջատագովը մի կողմից կարող է լինել Ռուսաստանը` վերը նշված պատճառով, մյուս կողմից Արեւմուտքը` իր տիրապետությունն այս կողմեր բերելու, Մայդանի էֆֆեկտը երկարատեւ դարձնելու, աշխարակարգն իր տակ պահելու համար:
Այնպես որ, իսկապես հեշտ վիճակ չէ:
Ու պետք է սպասել` ինչ «թիվ» կլինի մարտի մեկի միտինգում ու ինչ էներգետիկայով:
Հ.Գ. Մեր տեղեկություններով` երկու կողմերն էլ շատ մեծ պատրաստություն են տեսնում. թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիրները` ԲՀԿ ղեկավարությամբ, ինչպես նաեւ` քաղաքացիական սեկտորը, որտեղ երկու կողմերն էլ փաթեթ ունեն, սակայն անհայտ է, թե ում ձեռքում է ի վերջո «հսկիչ փաթեթը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/285247371630512?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել