Իմ ժանրում չէ խաղի կանոնները խախտելը` իմ բարձունքից ներքեւ նայելը...
Ուրիխանյան Տիգրան, երբեք չսպասես, թե ես քեզ պատասխանելու եմ: 
Ես պատասխանելու եմ նրան, ով քեզ դրել է այդտեղ, մինչեւ հիմա էլ ես «նրան» եւ կամ «նրանց» եմ պատասխանել...
Դու չկաս իմ դիապազոնում:
Սիրիր, հարսանքվիր, ամուսնացիր... ճտերն էլ աշնանը կհաշվենք:
Բայց դե մյուս կողմից, ախր դու ինձինց բարեհաջող ես փսորում քեզ այդտեղ դրած մարդու (մարդկանց) ամեն ինչը` քո տեսակով, քո` ցածրակարգ, թույլ տուր ասել` ոչ ադեկվատ` ազատություն ու թռիչքներ չունեցող մարդու ողբերգությամբ (երջակնությունն էլ քեզ փաստորեն չօգնեց, բրատան.. մնացիր պստլո):
...դեռ չեմ շտապում` պատառիկներ եմ նետում մեր համատեղ բլիցից, որից հետո կասեմ նաեւ գլխավորը:
ՀՄԲԵՐԻ

Իրատես. ամ

Բլից Ուրիխանյան Տիկոյի հետ

Դուք ոչ մի անգամ ասելիք չունե՞ք:
-Վա՜յ, էս ի՞նչ եք ասում. ախր ես հետո նայում եմ իմ` Ձեզ հետ զրույցները և տեսնում, որ շատ կոնկրետ պատասխաններ եմ տվել:
-Դա իմ «տաղանդի» արդյունքում է «ստացվել» և ոչ թե Ձեր:
-Անշուշտ-անշուշտ, «խոնարհվում եմ»:

+++++
-Թանկագին «խոնարհ» գործընկեր. մեկ շատ անկեղծ հարց, ինչպես եք հաջողեցրել` Ձեր այսքան կարճ աշխատանքային կենսագրության ընթացքում, որպես մամուլի խոսնակ, բավականին լրատվամիջոցների, խմբագիրների, լրագրողների հետ «կռվել»: Օրինակ, ես, լինելով այսքան «վատը», այսքան անտի-ԲՀԿ-ական, այսքան «ի՜ժ» ու «տաղանդավոր», երբևէ Ձեզ անվանարկե՞լ եմ:
-Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում, որովհետև ես բարեկամական-գործակցային հարաբերությունների մեջ եմ, թերևս, բոլոր լրատվամիջոցների հետ, և կարող եք տարբեր լրատվամիջոցներից ճշտել դա: Իսկ ինձ Դուք «անդրադարձել» եք դեռ սկսած այն ժամանակից, երբ ես խոսնակի լիազորություններ չունեի: Ի դեպ, ես սովոր եմ, որ իմ կյանքում հատկապես կանայք են ինձ վիրավորում և հասցնում ամենածանր ու ցավալի հարվածները: Հատկապես աչքի ընկնող կանայք առանձնակի տաղանդ ունեն էդ բանն անելու։
-Աստվա՜ծ իմ, էս ի՜նչ փորձ ունի Ձեր տառապանքը. էդ հաստատ ես չեմ. էդ ո՞ւմ նկատի ունեք, միայն չասեք, թե ինձ: Էլի մեկի՞ն: Անկեղծացեք-անկեղծացեք:
-Ինչպես միշտ, դուք «անկրկնելի» եք հարվածը վերցնելու և հետ շպրտելու առումով:
-Ոչինչ, դիմացեք, բայց վերադառնանք կրկին Ֆրոյդին. ո՞վ է այդպես Ձեզ նեղացրել, չեք էլ ամուսնացել էս տարիքում:
-Բազմաթիվ կանայք, ակնառու կանայք, որոնք երբեք առիթը բաց չեն թողնում:
-Էդ լավ նշան չի, դա լավ չի խոսում Ձեր մասին: Եվ այնուհանդերձ, պատմեք` ինչ է եղել, ինչու է եղել, ումով է եղել:
-Սիրով պատասխանեմ. վստահ եմ` իմ համեստ անձը, այդ թվում և իմ անձնական կյանքը, բացարձակապես չի հետաքրքրում ոչ ձեր թերթի ընթերցողին, ոչ էլ մեր հանրությանն առհասարակ, դա մի հարց է, որ մասին չարժե խոսել:
-Մի՜ ասեք, մի՜ ասեք, թանկագին ՈՒրիխանյան, Դուք մեզ հետաքրքիր եք Ձեր ամեն ինչով, զի նուրբ աշխարհում մենք բոլորս նույնն ենք, ոնց կարող ենք թողնել, որ Ձեզ «այլք» նեղացնեն, երբ աշխարհը շարժող միակ ուժը սերն է. թույլ տվեք հանդես գալ կոչով (չնայած ձեր ԲՀԿ-ի բամբ ձայնով «կոչողները» դա ավելի լավ կանեին). կանա՛յք, մի՛ նեղացրեք մեր երիտասադներին` ոճային, ինտելեկտուալ, խոստումնալից երիտասարդներին: Ասի՛:
-Ապրե՛ս:

Տիգրան Ուրիխանյանի գրառումը կարող եք կարդալ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել