Ուկրաինայում տեղի ունեցող պրոցեսները իրականում գերտերությունների` ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի սառը պատերազմն է: Եթե Ռուսաստանը խելամիտ և վճռական քայլեր չիրականացնի, ապա Ուկրաինան մոտ ապագայում վերջնականապես կպառակտվի առնվազն երկու մասի` առաջինը եվրոպական մաս, երկրորդը` ռուսական: Սա կնշանակի տարածաշրջանում Ռուսաստանի դերի թուլացում և մեր, մեղմ ասած, թշնամիների՝ մասնավորապես Թուրքիայի դիրքի ամրապնդում, ինչը ընդհանրապես ձեռնտու չէ մեզ: Լավ կլինի, որ մեր եվրոպական և ամերիկյան գրանտներով սնվողները մի փոքր մտածեն այս ուղղությամբ և հասկանան, որ իրենց ջրաղացին ջուր լցնելու քայլով առաջինը վնասում են հենց մեզ: Հայաստանում Արևմուտքի և Եվրոպայի այս ռազմավարական ծրագրերը առայժմ արդյունք չեն տվել և հուսով եմ, որ չի էլ կարող արդյունք տալ, որովհետև ի տարբերություն Սիրիայի, Ուկրաինայի և այլ երկրների` Հայաստանը բազմազգ չէ և հնարավոր չէ ազգային կռիվ գցել. լավագույնը, որ կարող են անել ժողովրդի հետ, դա իշխանություններին դեմ հանելն է:



