«Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան» շնորհավորել է ուկրաինացի ժողովրդին՝ հաղթանակի առթիվ: Սիրիացի ընդդիմադիրների ուղերձում մասնավորապես նշվում է. «Մայդանի հաղթնակը հույսի շող է ներշնչում սիրիացիներին, ովքեր նույնպես ձգտում են ազատության, արդարության և ժողովրդավարության: Ուկրաինայում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ցանկացած բռնատիրություն ի վերջո ավարտվում է ժողովրդական ընդվզմամբ, և ազատության դրոշը մի օր էլ կծածանվի նաև Սիրիայի երկնքում, ինչպես այսօր Ուկրաինայում է»:
Ինչ խոսք, բավականին ուշագրավ է ուղերձի բովանդակությունը. տեսնես՝ ո՞րն է այդ հույսի շողը կամ որո՞նք են այն համամարդկային արժեքները, ազատությունը, ժողովրդավարությունն՝ ըստ սիրիացի «ապստամբների»: Այն, որ մի օր էլ ազգովի Բաշար ալ-Ասադին կսկսեն որոնել, թե՞ այն, որ մայդանում հավաքված ազգայնականները մինչև ատամները զինված սեփական օրենքներն են աջ և ձախ սահմանում, ուղղություն ցույց տալիս երկրի պաշտոնյաներին, կամ նույն օրինապահներին:
Առաջինին, թերևս, դեռ երկար կսպասեն սիրիացի ընդդիմադիրները, իսկ երկրորդի պարագայում՝ Սիրիայում վաղուց արդեն ազատություն և ժողովրդավարություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել