Վաղն արդեն ուշ կլինի:

Արեւմուտքին իրականում Ռուսաստանի հողերն ու հարստությունն է պետք. նավթը, գազը, մետաղական հանքերը, բերրի հողերը եւ այլն, որոնց կարիքն ԱՄՆ-ը եւ ողջ Եվրոպան օդի ու ջրի պես ունեն: Դեմոկրատիա...բան, բոլորը սուտ են: Կոմունիզմի քողի անվան տակ Արեւմուտքն այն ժամանակ էլ պայքարել է այդ հարստությունը ձեռք գցելու համար: Եթե ԱՄՆ-ը շահեր չունենար, արաբական երկրներում պատերազմներ չէր մղի: Միայն մանկամիտներն ու ոչնչից տեղյակ չլինողները կարող են նման ձեւով մտածել, թե այդ երկրներում ժողովրդավարական կարգեր հաստատելու համար են պատերազմներ մղվում: Առանց շահ ունենալու ու՞մ է հետաքրքիր, քո երկրում բռնապետությու՞ն է, ժողովրդավարությու՞ն, թե ինչ, իսկ եթե հարուստ երկիր ունես, ապա բոլորի ուշադրությունը սեւեռվում է քո երկրի վրա: Այնպես որ Փոլ Քրեյգ Ռոբերթսն ամեն ինչ ճիշտ է բնութագրել, ճշմարտություն, որից չես փախչի, որը ջրի կաթիլի նման պարզ է, որի դեմ հակառակ բաներն ապացուցելը հնարավոր չէ ո´չ մեկի համար: ԱՄՆ-ի այն եզակի պաշտոնյաներից, ով խոստովանեց ողջ ճշմարտությունը: Առաջին եւ երկրորդ աշխարհամարտերի տարիներին էլ ռուսները դիմագրավեցին իրենց հակառակորդներին եւ հաղթեցին: Հիմա էլ Արեւմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ սանձազերծում է արդեն երրորդ աշխարհամարտը, որն ավելի սարսափելի է լինելու: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հիտլերն Արեւմուտքին սատկացրած կլիներ, եթե պատերազմը չընթանար գլխավորապես ԽՍՀՄ-ի, այլ` իրենց դեմ, քանի որ Արեւմուտքը միայնակ հաստատ չէր դիմանա Հիտլերի հասցրած հարվածներին: Էլ չխոսեմ Անգլիայի, Լեհաստանի Կրակով քաղաքի մասին. ֆաշիստները պայթեցնելու էին Կրակովը, եթե չլինեին ռուսները: Այնպես որ ո´չ թե ԽՍՀՄ-ը կամ ներկայիս Ռուսաստանն է չարիք մարդկության համար, այլ հենց Արեւմուտքը, քանի որ այստեղ կեղծիքն ու երեսպաշտությունն ավելի մեծ է: Այո´ Ռուսաստանում մարդու իրավունքներն այնպես չեն պաշտպանվում, ինչպես Արևմուտքում, կառավարման համակարգում բազմաթիվ թերություններ կան, սակայն եթե ընտրության հարց լիներ, ավելի լավ է Արեւմուտքն ամբոջապես ոչնչանար: Եթե ռուսները չհասկանան, թե իրականում արեւը որ կողմից է ծագում, ո՞րն է իրենց օգուտը, վաղն արդեն ուշ կլինի: Առանց որեւէ շահ ունենալու արտահայտում եմ իմ կարծիքը` ռուսներն ավելի բարեհոգի ժողովուրդն են: Իմ արտահայտած կարծիքը ո´չ մի կապ չունի ռուսամետության կամ արեւմտամետ լինելու հետ, սա Արեւմուտքի դեմ ուղղված հակաքարոզ չէ, այլ` պարզ ճշմարտություն: Ինձ ո´չ ոք չի համոզել, ո´չ ոք իմ աշխարհայացքի ձեւավորման վրա չի ազդել, իսկ սիրտս եւ իրադարձությունների զարգացումն ինձ միշտ հուշել են, թե իրականում այս աշխարհում ինչ է կատարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել