Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»-ը և «Ժառանգությունը» պահանջում են, որպեսզի գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնի բաց և հանրությունը ստանա իրեն հուզող հարցերի պատասխաններ: ԲՀԿ-ն միայն ժամանակի հարցով վերապահում ունի, որպեսզի հարցը չքնեցնեն։ ՀՀԿ-ի կարծիքով` բաց աշխատանքը կվերածվի շոուի։
Հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, թե իրենք բազմաթիվ անգամ շեշտել են, որ քաղաքական մոտիվացիա չունեն և որ յուրաքանչյուրին հետաքրքրում է, թե ինչպես է գինը առաջացել, պարտքը ձևավորվել։ «Իսկապես ուզում ենք խնդիրը ճշտել։ Հանձնաժողովի քանակն էլ ինձ չի հետաքրքրում, բացահայտենք այդ գաղտնիքը, որը գաղտնիք է հասարակության, խորհրդարանի համար, բայց դրանք չեն բացահայտվի, եթե խորհրդարանում այդ հարցերը չբարձրացնեինք»,-ասաց նա։
Արամ Մանուկյանի խոսքով՝ փակ աշխատանքը ՀՀԿ-ի գաղտնի աշխատանքի գործելաոճի շարունակությունն է։ «Հանձնաժողովը պաշտպանված կլինի այն դեպքում, եթե բաց լինի, բացի դեպքում բոլոր փաստարկների պատասխանները բերելու են, փակի դեպքում ճնշելու են։ Կասեք՝ Արամը յազվություն է անում, բայց ամեն դեպքում ճնշում լինելու է»,-ասաց նա։
Արամ Մանուկյանն առաջարկեց, որ հանձնաժողովը կարող է անցկացնել նաև փակ նիստեր, եթե դրա խնդիրը կա։ «Մեզ մի քաշեք մի ճահիճը, որի տակ եղել ենք այսքան տարիների ընթացքում, էլի փակ, գաղտնի լինի։ Նիստերը կարող են լինել փակ, եթե դրա անհրաժեշտությունը կա»,-ասաց նա և ավելացրեց , թե ՀԱԿ-ը դեմ է, եթե փակ լինի
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի առաջարկներ հանձնաժողովին ներկայացնելուց հետո նշեց, թե դեմ է հանձնաժողովի կազմավորման սկզբունքի հետ և այնուհետև հարցրեց, թե ինչ տրամաբանություն կա փակ անցկացնելու համար։
«Ձեզ չթվա՝ դուք ավելի հայրենասեր եք, քան ընդդիմությունը և այլընտրանքը, մենք էլ չենք ուզում շոու դառնա, բայց հիմա դուք եք ուզում շոու անել, ցույց տաք, որ ասեք, բաց թողենք, եթե տեսնեք շոու է, եկեք փակենք։ Բայց փակն արդեն հանրության կողմից դարձել է անվստահություն, ինչի՞ ենք փակ պահում, եթե հանրությանը հետաքրքրող հարցերն են այնտեղ»,-հարցեց նա։
Արծվիկ Մինասյանի առաջարկն է հնարավորություններ տալ ֆրակցիաներին, որ նաև մասնագետների առաջադրի, ովքեր կկարողանան ծանոթանալ բոլոր նյութերին։ «Կասեք նախադեպ չունենք, բայց ի՞նչ՝ երկրին էլ վատ վիճակից հանելու նախադեպ չունենք, բայց պետք է իրական քայլ անենք, իրական հանձնաժողով ստեղծենք»,-նշեց նա։
ԲՀԿ-ն կողմ է նման նախագծով հանձնաժողով ստեղծելուն, եթե հաշվի առնվի իր առաջարկը՝ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը ներկայացվի մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը, և ոչ թե մինչև նոյեմբերի 8-ը՝ ԲՀԿ-ի անունից հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



