Tert.am-ը գրում է.

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ափսոսում է, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ճիշտ չի ընկալել օրերս ԱԺ–ում իր արած արտահայտությունը և «անհարիր բառապաշար» է օգտագործում, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը։

«Արդարադատության նախարարը խորը ափսոսանք է հայտնում, որ իր խոսքի ոչ ճիշտ ընկալումը հանգեցրել է պատգամավորի կողմից Ազգային ժողովում նման անհարիր բառապաշարի օգտագործման»,– ասաց նա:

«Նախարարը սովորություն չունի եթե-ներով սկսվող հայտարարություններին պատասխանելու. առանց եթե–ների հայտարարությունները, բնականաբար ստանում են համապատասխան պատասխաններ»,– ավելացրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել