Ինքս հանրապետական եմ և պաշտպանում եմ Տիգրան Սարգսյանի կառավարությանը, բնականաբար, դեմ եմ խորհրդարանական չորս ուժերի կառավարության հրաժարականը պահանջելու նախաձեռնությանը, բայց ոչ մի կերպ չեմ ընդունում և չեմ կիսում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի «ընդդիմադիրները ղալաթ են անում» ձևակերպումը և վստահ եմ, որ դա անընդունելի է նաև Տիգրան Սարգսյանի համար: Առավել վստահ եմ, որ նման ձևակերպման համար վարչապետը հաստատ «կխրատի» նախարարին:
Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ընդդիմությունը դա մեր թշնամիններն ու հակառակորդները չեն, դա մեր հայրենակիցներն են, մեր նույն արյունն են, ովքեր ուղղակիորեն չեն կիսում մեր տեսլականը՝ Հայաստանի ապագայի կտրվածքով:
Ընդդիմադիր դաշտը պետք չէ ճահճի վերածել, այլ ընդհակառակը՝ ուժեղ իշխանություն ունենալու համար պետք է ունենալ առողջ և ուժեղ ընդդիմություն:
Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես Դաշնակցության հայրենասիրության և պետությանը նվիրված լինելու հանգամանքին մեկ վայրկյան չեմ կասկածում: Նման ընդդիմություն ունենալը ցանկացած իշխանության համար մեծ պատիվ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել