1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նոր իշխանությունը ճանաչում են ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ՄԱԿ-ը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն ռադայի պատգամավորական խմբերի և խմբակցությունների խորհրդին:

«Ձեր կարգադրությամբ ես հանդիպել եմ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ: Նրանք բոլորը ճանաչում են ուկրաինական իշխանությունը: Համարում են այն միակ օրինականը»,- հայտարարել է նա:

Տուրչինովը որպես գլխավոր խնդիր առանձնացրել է կոալիցիոն կառավարության ստեղծումը:

«Կարծում եմ, որ վաղը՝ փետրվարի 25-ին, մենք կարող ենք հայտարարել նման կառավարության ստեղծման մասին: Մենք շատ օրենքներ ունենք, հրահանգներ, սակայն չկա մեկը, որ դրանք իրագործի: Այդ պատճառով մենք չենք կարող ապահովել դրանց կատարումը մինչև չձևավորենք գործադիր իշխանություն»,- ասել է Տուրչինովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել