Հայրենական ընդդիմությունը իշխանությանը ստանձնելու համար, կարծեմ թե, սխալ ճանապարհով է գնում. մեր երկրում դեռ որոշ ժամանակ իշխանություն ունենալու համար պետք է լինելու ունենալ համակարգ, կառույց, որը քեզ կբերի իշխանության. դա կարող է լինել կուսակցությունը, քաղաքացիական հասարակությունը, բանակը, ոստիկանությունը, կրիմինալը, օլիգարխիան. անունն այս պահին կարևոր չէ, էական է հասկանալ այն, որ իշխանության գալու համար անհրաժեշտ է գործող համակարգ, որը կկարողանա տեղերում քարոզչություն անցկացնել, մարդ հավաքել, վերջում էլ՝ ընտրություն և/կամ ընտրակեղծիք կազմակերպել և արածին տեր կանգնել:
Բնակչության դժգոհությունը և սոցիալական խնդիրները իշխանության գալուն նպաստող, բայց ոչ երաշխավորող հանգամանքներ են: Իսկ հայրենական ընդդիմությունը շեշտը դրել է դրանց վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=480040068791877&id=100003576633868&stream_ref=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



