Օրեր առաջ Քեթի Պերրին մասնակցել էր Moschino ապրանքանիշի ցուցադրությանը:
Երբ նա բեմ է բարձրացել, նրան սկսել են հայհոյել և վիրավորել: Պատճառն այն չէ, որ նրա զգեստը չեն հավանել, այլ այն, որ նա 55 րոպե ուշացել է, ինչի պատճառով ցուցադրությունը նույնպես ուշ է սկսել:

Քեթին փորձել է ուշադրություն չդարձնել այդ ամենին և շարունակել է մեղմ ժպտալ, սակայն չի դիմացել և ասել է.
-Դուք բոլորդ կարող եք ինձ նկարել: Լռե՛ք բոլորդ:

Սակայն հետագայում պարզվել է, որ Քեթին եկել է հենց ճիշտ պայմանավորված ժամանակին, իսկ հետո փորձել են մեղքը գցել երգչուհու վրա:

Ռիտա Օրան նույնպես 45 րոպե ուշ է ժամանել այդ ցուցադրությանը, սակայն դրա մասին ոչ մի տեղ խոսք չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել