Հարգելի ՖԲ ընկերներ, նախապես տեղեկացնեմ, որ Փետրվարի 23-ի՝ Կարմիր Բանակի ստեղծման մասին 1918 թվականի Լենինի դեկրետի և Ռուսաստանի Դաշնության Հայրենիքի Պաշտպանի օրվա հետ կապված՝ ինձ շնորհավորական ուղերձներ չուղղել: Հարգում եմ բոլոր նրանց, ում համար տոնական խորհուրդ ունի այս օրը՝ ինչինչ պատճառներով, բայց այն ինձ հետ որևէ կապ չունի: Ես ԽՍՀՄ Զինված ուժերում չեմ ծառայել և ոչ էլ ՌԴ ներկայիս վերափոխված տոնական օրն ինձ համար որևէ խորհուրդ ունի: Ուրիշի հայրենիքի շահերի պաշտպանը կարող է նաև ինձ համար օկուպանտի կերպար էլ ունենալ այսօր կամ ապագայում: ՌԴ Հայրենիքի պաշտպանը ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆը չէ ...
Ու ինձ չասել, որ գիտե՞ս ինչ, մեր պապերն ու հայրերը ծառայել են այդ բանակում:
Սիրելիներս, պետականություն չունեցած բոլոր դարերում էլ մեր նախնիները ծառայել են ուրիշի շահերի համար: Եթե պետք է խորհրդային բանակի հետ կապված անպայման շնորհավորական ուղերձներ հղեք՝ չմոռանաք շնորհավորել նաև Աքեմենյան, Պարթևական, Սասանյան Պարսկաստանի, Հռոմեական կայսրության, Բյուզանդիայի, Արաբական խալիֆության և մնացած այլ տիրապետողների զորքերում նախնիների ծառայության համար ...
Այնպես որ, առաջարկում եմ ինձ վազն անցնել
Հ.Գ. Եթե անպայման պետք է ինձ շնորհավորել՝ խնդրեմ, շնորհավորեք. այսօր եղբորս որդու՝ Հայոց Բանակի վաղվա զինվոր Նարեկ Եղիազարյանի ծննդյան 7 ամյակն է: Այս շնորհավորանքը սիրով կընդունեմ
Հետ Հ.Գ. Ի դեպ, ԽՍՀՄ բանակ ասելով՝ ես հիշում եմ Մայիսի 27-ը, Թաթուլ Կրպեյանի և մյուս հայորդիների զոհվելը, «Կոլցո» գործողությունը, Սաֆոնովին, Արցախյան շարժման ժամանակ՝ պարետային ժամերը, Բաքվում՝ հայերի ջարդերի ժամանակ 3 օրով զորքերի «ուշանալը» և այլն և այլն ...
Իսկ ԽՍՀՄ տարիներին՝ նրա կազմում ծառայած հայորդիներին՝ փառք ու պատիվ՝ իրենց ազգի անունը բարձր պահելու համար:
Հա, նաև այն հայ զորավարներին ու զինվորներին, որոնք հայոց անունը բարձր պահեցին Սասանյան Պարսկաստանում՝ Միջին Ասիայում մազքութների դեմ հերոսական մարտեր մղելու ժամանակ ...
Դա լավ օրից չէր, պետականություն չունենալուց էր, որ հայ զինվորականները անհատապես փայլեցին այլոց բանակներում ...
Հայ Զինվորականը պետք է պաշտպանի բացարձակապես Հայոց Հայրենիքը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ զինակցի Մեր Իրական Դաշնակիցներին !



