168.am-ը գրում է.
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները քննարկվում են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությունն՝ ուղղված իրենց: 168.am-ի հետ զրույցում Հրայր Թովմասյանը` անդրադառնալով ոչ իշխանական խմբակցությունների՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, ասել էր, թե «ղալաթ են անում»: Նաիրա Զոհրաբյանը Ա1+-ի հետ զրույցում ասել էր. «Եղել են տարբեր առաջարկներ, ընդհուպ՝ դիմելու հանրապետության նախագահին և պաշտոնանկ անելու նրան»: 168.am-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք «ղալաթ անել» արտահայտությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ իրավական գործընթաց սկսելու համար:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



