Պուտինի անսպասելի արձագանքը Ուկրաինայի իրադարձություններինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Եվրամայդանի ակցիաները կապ չունեն ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման կասեցման հետ, այլ ներքաղաքական գործընթացներ են : Այս մասին նա հայտարարել է ռուսաստանյան  «Առաջին» հեռուստաալիքի եթերում: «Իմ կարծիքով` այն, ինչ կատարվում է, ուղիղ կապ չունի ԵՄ հետ Ուկրաինայի փոխգործակցության հետ: Դա ներքաղաքական գործընթաց է, ընդդիմության փորձը` տապալել գործող լեգիտիմ իշխանությունը: Ավելին` այն, ինչ կատարվում է, վկայում է  այն մասին, որ դա բոլորվին էլ հեղափոխություն չէ, այլ լավ ծրագրված ակցիա: Եւ այդ ակցիաները նախապատրաստվել էին  ոչ այսօրվա, այլ 2015թ. նախագահական ընտրությունների համար: Պարզապես սա մի փոքր ֆալստարտ է` հանգամանքների հստակեցման հետ կապված»,-ասել է Պուտինը: Ուկրաինայում կատարվածը, ըստ նրա, ավելի շատ ջարդեր է հիշեցնում, քան հեղափոխություն: Սակայն նա միաժամանակ նշել է, որ ինչպիսին էլ լինի ուկրաինական ժողովրդի ընտրությունը, Ռուսաստանը հարգանքով կվերաբերվի դրան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել