Araratnews.am-ը գրում է.
Պարզվում է, որ Մայդանում սկսված բախումների ժամանակ առաջին զոհը դարձած, մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանից բացի ազգությամբ մեկ այլ հայ է զոհվել Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակվող բախումների հետևանքով։
Կիևում բողոքի ակցիաների մասնակից, ակտիվիստ Տատյանա Պեչոնչիկն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս պահի դրությամբ պարզվել է զոհվածներից 58-ի ինքնությունը։
Ցուցակում ներկայացված է մոտ 50-ամյա, Ռովնո քաղաքի բնակիչ Գեորգի Հարությունյանի անունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



