Փետրվարի 20-ը հայազգի աշխարհաhռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ծննդյան օրն է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում (38-4, 28 նոկաուտ) աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր դարձավ 34 տարեկան:
Ավետիք Աբրահամյան իրական անուն-ազգանունով հայ մարզիկը, որքան էլ տարօրինակ է, իր սպորտային ուղին սկսել է հեծանվասպորտից և հասցրել է նույնիսկ դառնալ Հայաստանի բազմակի չեմպիոն: Իսկ բռնցքամարտին նվիրվել է 1995 թվականից, երբ Աբրահամյանների ընտանիքը տեղափոխվել է Գերմանիայի Բամբերգ քաղաք:

1999-2003 թվականներին երեք անգամ դարձել է սիրողական բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն: Իսկ 2003-ից հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում: Առաջին տիտղոսը նվաճել է դրանից երկու տարի անց: 10 անգամ պաշտպանել է IBF կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը:
Շարունակությունը` այստեղ