1in.am-ը գրում է.

Հոլանդիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին երազում է Չեմպիոնների Լիգայում հաղթանակի մասին:

«Դիտում ենք Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի խաղերն ու անհամբեր սպասում, թե երբ ենք դուրս գալու խաղադաշտ:

«Օլիմպիակոս»-ն ուժեղ հակառակորդ է, բայց «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արժանի է ՉԼ եզրափակիչ դուրս գալուն: Խնդիրն այն է, որ մենք ոչ միշտ ենք ցուցադրում մեր լավագույն խաղը:

Հուսով եմ՝ մրցաշրջանի վերջնամասն ավելի հաջող կլինի մեզ համար, քան առաջին հատվածը: Հիանալի հասկանում ենք, որ շատ բան կախված է մեզնից»,- The Daily Mail-ը վեջբերում է Վան Պերսիի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել