Արա, ասել են այլընտրանք, հո չեն ասել` էսքան:
Օսկանյանն այսօր զբաղվել է խարակիրիով:
Նա խոստովանության կարգի ուրույն կաստինգ է իրականացնում:
Բա, ժող ջան, նա այսօր մասնակցել է մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման եւ յուր սրբագործման արարողությանը...
Կարծում ենք` առաջիկա քառօրյայում Աստծո ծառա Վարդանը ծնրադիր` ողջ պառլամենտի, երկնքի ու երկրի առաջ` անհատական ու ոչ ընդհանրական խոստովանությամբ կառաջանա՝ պատմելու, թե
-Ինչպես էին մարտի մեկի օրը` արդեն ժամը չորսին, երբ դեռ ոչ մի զոհ չկար, իրենք նախապատրաստում արտակարգ դրությունը Երեւանում:
-Ինչպես որպես գործող նախագահի միակ վստահելի մարդ, նա ասուլիս տվեց` հենց նախագահականից... չնայած որպես ԱԳ նախարար՝ նա ի՞նչ գործ ուներ նախագահականից ասուլիս տար եւ այն էլ ներքաղաքական հարցերի մասին... մի խոսքով, ասուլիս տվեց լվալու յուր բոսի այդ օրվա քայլերը:
-Ծնրադիր կպատմի, թե ինչպես ամենաշատ շորն ու զինամթերքն այդ օրը ստացան իր այսօրվա բոսի` Գագիկ Ծառուկյանի թիկնապահները... որպեսզի կրակեն Լեւոն Զուրաբյանի կողմանակիցների վրա...
Եւ այսպե՜ս շարունակ:
Մնում է հասկանալ, թե ով է նրա մեղքերին թողություն տալու.
-Հովի՞կ Արգամիչը:
Թե Լյովի՞կ Զուրաբյանը:
Նաիրա Զոհապյանը չի կարող: Հակացուցված է:
Հայ առաքելական եկեղեցին թույլ չի տալիս կանանց... զբաղվել նման գործունեությամբ...
Մնացածով` խնդրեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/282846795203903?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել