Tert.am-ը գրում է.

«Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը «Նաիրիտ»-ի աշխատակիցների հաշիվներին մեկ ամսվա աշխատավարձ կփոխանցվի:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փետրվարի 12-ին Կառավարության շենքի, իսկ այնուհետ՝ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել, պահանջելով ինչպես «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը, այնպես էլ իրենց 15 ամսվա աշխատավարձերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել