«ՀՀԿ-ի կողմից խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը Հովիկ Աբրահամյանը «պոկել» է Սերժ Սարգսյանին Սոչի՝ օլիմպիադա ճանապարհելիս։ Սերժ Սարգսյանն ուշադիր լսել է նրա արգումենտները, ապա ասել՝ «արեք»։ Արգամիչը «շնչակտուր» հասել է Աժ ու հայտարարել այդ մասին։
Ըստ մեր աղբյուրների, ժամանակավոր հանձնաժողովի իմաստը ոչ միայն Աժ հեղինակությունը «բարձրացնելն» է, այլև կառավարության դեմ 4 ուժերի անվստահության գործընթացը վիժեցնելը, քանի որ Աժ ընդդիմադիրները Հովիկ Աբրահամյանի հետ «շատ լավ» են։
Գազային հանձնաժողովը ձեռնտու է իշխանություններին բոլոր առումներով, փողոցում թափ հավաքող, Մայդանի հեռանկար ունեցող բողոքի «ակցիաները» պառլամենտում պարպելու, օդ բաց թողնելու նպատակով։ Դրան կնպաստի նաև այն, որ ԲՀԿ առաջարկով իրենցից, որպես ամենամեծ ֆրակցիա, 2 ներկայացուցիչ է ընդգրկվել, ինչի արդյունքում հանձնաժողովում իշխանության և ընդդիմության ձայները հավասարվել են՝ 5-5»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։