Եվրոպային էլ, ԱՄՆ-ին էլ ձեռ ա տալի ՊուԾինը: Նրանք շատ լավ գիտակցում են, որ նա հավերժ չի ու նույն կերպ գիտակցում են նաև, որ նրա բռնապետական կառավարման ավարտից հետո Ռուսաստանում այնպիսի իրավիճակ ա ստեղծվելու, որը հանգեցնելու ա Ռուսաստանի որպես դաշնության փլուզմանը:
Եվրոպան էլ, ԱՄՆ-ն էլ, որդեգրելով երկակի ստանդարտներ, ուղղակի ձեռքները ծալած հետևում են իրադարձությունների զարգացմանը ու լուրջ կերպով չեն միջամտի Ռուսաստանի, քիչ թե շատ, ազդեցության տակ գտնվող գոտիներում: Նրանք ուղղակի խուսափում են «ավելորդ» գլխացավանքներից: Նրանք տակից կարող ա և շատ բան հրահրեն, բայց երբ գալիս ա որոշից պահը, նրանք ուղղակի հօդս են ցնդում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10202744752807167?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել